ԱՐԴԻ ակադեմիան հրավիրում է միանալու «Տվյալների վերլուծություն և BI» մասնագիտական դասընթացին, որի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 17-ին։
Դասընթացի դասախոսն է Արտյոմ Գասպարյանը՝ BI Architect & AWS Certified Engineer, EPAM Systems-ի Senior BI Analyst և Tableau Ambassador։
4-ամսյա ինտենսիվ ծրագիրը համադրում է տեսական գիտելիքը, գործնական ուսուցումն ու իրական կիրառությունները՝ հնարավորություն տալով մասնակիցներին լիարժեք տիրապետել վերլուծական հմտություններին։ Excel-ից մինչև Python, Tableau-ից մինչև AWS և SQL-ից մինչև Power BI՝ դուք կծանոթանաք գործիքների և հարթակների ամբողջ սպեկտրին, որոնք ձևավորում են անալիտիկայի ապագան։ Տեխնիկական հմտություններից բացի, դուք կզարգացնեք նաև փորձառություն data storytelling-ում, կառավարման (governance) և անվտանգության (security) կարևոր ուղղություններում՝ վստահություն ստեղծելու և տվյալահեն ազդեցիկ որոշումներ կայացնելու համար։
Անկախ նրանից՝ բիզնեսի մարտահրավերներ եք հաղթահարում, ավտոմատացնում աշխատանքային գործընթացները, թե ստեղծում ազդեցիկ վիզուալ դաշբորդեր, այս դասընթացը ձեզ կտա հնարավորություն տվյալները վերածելու արդյունավետ գործողությունների։
Դասընթացի հիմնական թեմաները՝
- Տիրապետել տվյալների հիմունքներին մաքրել, վերափոխել և վերլուծել տվյալներ տարբեր աղբյուրներից՝ Excel, CSV և տվյալների բազաներ
- Ուսումնասիրել, կատարել վերափոխումներ SQL-ի և Python-ի միջոցով
կատարել հարցումներ, մանիպուլյացիա և վերլուծություն՝ օգտագործելով SQL Alchemy, Python, Pandas, Numpy գործիքները - Ստեղծել տպավորիչ dashboard-եր
ստեղծել ինտերակտիվ վիզուալիզացիաներ Tableau, Power BI և Looker Studio գործիքներով - Excel-ի հմտությունները հասցնել նոր մակարդակի
կիրառել առաջադեմ ֆորմուլաներ, Pivot Tables և ավտոմատացում՝ արագ վերլուծությունների համար - Փոխանցել ազդեցիկ պատմություններ տվյալների միջոցով
վերլուծական արդյունքները վերածել ազդեցիկ պատմությունների՝ որոշումներ և գործողություններ խթանելու համար - Ուսումնասիրել ամպային լուծումներ
օգտագործել AWS գործիքներ՝ մասշտաբային տվյալների պահեստավորման և մշակման համար
Դասընթացը կազմակերպվում է արդեն 5-րդ անգամ և ունենք հաջողությամբ ավարտած բազմաթիվ շրջանավարտներ
Ծրագիրը ներառում է 4 ամիս ինտենսիվ ուսուցում՝ տեսական գիտելիքի, գործնական աշխատանքի և իրական նախագծերի համադրությամբ։
Դասընթացն անցկացվում է հետևյալ գրաֆիկով՝
- Չորեքշաբթի՝ 19:00–21:30 (Online)
- Շաբաթ՝ 10:00–13:00 (Offline)
Այլ մանրամասներ և գրանցման մասին տեղեկություններ կարող եք գտնել այս էջում >