Home Սոցիալական COP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերությունները
Սոցիալական

COP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերությունները

URL copied
COP-17 Week in Dilijan
Share URL copied

Դիլիջանում անցկացված COP17 Week Dilijan միջոցառումների շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել երեխաների համար նախատեսված  «Էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ տեղական գիտելիքների բացահայտում»  («Unlocking Local Knowledge on Ecosystem Services») արվեստի աշխատարանը: Այն իրականացվել է hosq հիմնադրամի կողմից։

Մեծածավալ աշխատարանի ընթացքում երեխաները ծանոթացել են փորագրության և տպագրության տարբեր տեխնիկաների, ինչպես նաև ստեղծել են արվեստի գործեր բնական նյութերից՝ հողից, բույսերից, քարերից և ավազից։ Ստեղծագործական աշխատանքը հնարավորություն է տվել բնությունն ընկալել ոչ միայն որպես կամ միջավայր, այլև կենդանի համակարգ։

Աշխատարանի առանցքային թեման մարդու հետքն էր բնության մեջ։ Արվեստի միջոցով մասնակիցները փորձել են բացահայտել, թե ինչպես կարող է մարդու ներկայությունը փոխել շրջակա միջավայրը, ինչպիսի հետքեր ենք մենք թողնում մեր ամենօրյա գործողություններով և ինչպես կարող ենք ավելի գիտակցված վարվել բնության հանդեպ։

Արվեստը դարձել էր բնապահպանական թեմաների մասին խոսելու և դրանք երեխաների համար հասանելի դարձնելու միջոց։ Ստեղծագործական ընթացքը միավորել է մարդ–բնություն և մարդ–արվեստ հարաբերությունները՝ խրախուսելով երեխաներին դիտարկել իրենց ոչ թե պարզապես դիտորդ, այլ բնության հետ փոխկապակցված մասնակից։

Միջոցառումը COP17 Week Dilijan-ի ծրագրի մի մասն էր։  Դիլիջանում անցկացված միջոցառումների շաբաթը նվիրված էր կենսաբազմազանությանը, կայուն զարգացմանը և տարածաշրջանի կայուն ապագայի ձևավորման գործում տեղական համայնքների դերին։

Share URL copied

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...

Հայաստանում կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը

Հայաստանում հոկտեմբերի 15-ից հունվարի 17-ը կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը։...

ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար

ՌեԱ փառատոնը՝  Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է ReA Academy Lab-ի...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...