Home Բիզնես Գագարինում բացվել է տարածաշրջանի առաջին AI գործարանը
ԲիզնեսՏեխնո և կապ

Գագարինում բացվել է տարածաշրջանի առաջին AI գործարանը

URL copied
Share URL copied

Գագարինում օրեր առաջ բացվել է Eleveight AI նախագծի ԱԲ գործարան, որը Հայաստանի տեխնոլոգիական քարտեզի վրա նոր կետ է հանդիսանում։ Նոր AI գործարանը ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ) մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնեսի, գիտության ու ճարտարագիտության ամենատարբեր կիրառություններ։

Առաջին փուլ

Առաջին փուլի ներդրումները կազմում են 120 միլիոն ԱՄՆ դոլար, և այս պահին կենտրոնն արդեն աշխատում է 512 GPU-ով և 1.2 մեգավատ էլեկտրական հզորությամբ։ Բայց սա ընդամենը սկիզբն է. նախատեսվում է հզորությունը հասցնել 5, ապա՝ ամբողջ 35 մեգավատի։ Ի՞նչ է դա նշանակում գործնականում․ հազարավոր նոր AI պրոցեսորներ, բազմապատկված հաշվողական ներուժ և, որ ամենակարևորն է, տարածաշրջանի լիարժեք AI ենթակառուցվածքային կենտրոն։

Ինչպիսին են ԱԲ գործարանի բնութագրերը

Կենտրոնը կառուցված է NVIDIA Reference Architecture ստանդարտներով, ինչը շատ կարևոր հանգամանք է․ դա նշանակում է, որ ցանկացած միջազգային տեխնոլոգիական ընկերություն կամ հետազոտական թիմ կարող է իր AI նախագծերը Հայաստան բերել ու գործարկել՝ առանց լրացուցիչ փոփոխությունների։

Հատկապես կարևոր է, որ նախագծի հիմքում էկոլոգիական պատասխանատվությունն է։ Կենտրոնն աշխատում է «Զրոյական քիմիական հետքի» մոդելով. Գագարինի բարձր լեռնային կլիման ու օդային հոսքերը թույլ են տալիս տարվա 11 ամիսների ընթացքում օգտագործել բնական սառեցում՝ առանց քիմիական նյութերի օգտագործման։ Ընկերությունն ունի նաև սեփական արևային կայաններ, այսինքն՝ էներգիան մաքուր է ու վերականգնվող։

Տեղական կենտրոններին աջակցություն

Eleveight AI նախագծի շրջանակներում նախատեսված է ընդհանուր հաշվողական հզորության 20 տոկոսը հատկացնել հայկական համալսարաններին, հետազոտական կենտրոններին ու ոչ առևտրային նախաձեռնություններին։ Նպատակը՝ տեղական տաղանդներին տրամադրել միջավայր՝ գիտական նորարարության առաջընթացի համար։

Share URL copied
Related Articles

Binance-ը ընդլայնում է Հայաստանի օգտատերերի համար միջոցների համալրման և դուրսբերման հնարավորությունները

Binance-ը՝ աշխարհի առաջատար բլոկչեյն էկոհամակարգերից մեկը և առևտրի ծավալով աշխարհում խոշորագույն կրիպտոարժութային...

EIF-ը գործարկում է «AI Agent Factory» նախաձեռնությունը

Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամը (EIF) հայտարարել է նոր՝ «AI Agent Factory» նախաձեռնության մեկնարկի...

Տոկենացված բաժնետոմսերը նոր հնարավորություններ են բացում Հայաստանի օգտատերերի համար

Binance Research-ը հրապարակել է նոր շաբաթական շուկայի մեկնաբանությունը՝ «Տոկենացված բաժնետոմսերի զարգացման վաղ...

Մայներների սթրես-թեստը Հայաստանում

2026 թվականի կեսերին բիթքոյնի մայնինգի ոլորտը Հայաստանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում,...