Home Տեխնո և կապ EIF-ը գործարկում է «AI Agent Factory» նախաձեռնությունը
Տեխնո և կապ

EIF-ը գործարկում է «AI Agent Factory» նախաձեռնությունը

Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամը գործարկում է «AI Agent Factory» նախաձեռնությունը՝ AI ագենտներ ստեղծողներին համախմբելու համար

URL copied
Share URL copied

Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամը (EIF) հայտարարել է նոր՝ «AI Agent Factory» նախաձեռնության մեկնարկի մասին, որի նպատակն է համախմբել այն մարդկանց, ովքեր ստեղծում են AI գործակալներ (ԱԲ ագենտներ), աշխատում են արհեստական բանականության միջոցով իրական խնդիրների լուծման վրա կամ պարզապես հետաքրքրված են այս ոլորտով։

Ըստ EIF-ի, նախաձեռնության շրջանակում ձևավորվելու է համայնք, որտեղ մասնակիցները կկարողանան կիսվել իրենց փորձով և գաղափարներով AI ագենտների ստեղծման ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում պլանավորվում է կանոնավոր հանդիպումներ (stand-up) կազմակերպել, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, ստեղծած գործակալները, հանդիպած խնդիրները, ինչպես նաև կիսվեն ձեռք բերված հաջողություններով և քաղված դասերով։

ԱԲ ագենտների աշխատարան

Նախաձեռնությունը բաց է բոլորի համար՝ անհատների, ընկերությունների և կազմակերպությունների համար։ Նրանք, ովքեր արդեն ստեղծել են AI գործակալ (ԱԲ ագենտ), կարող են գրանցվել և կիսվել իրենց փորձով։ Նրանք, ովքեր ցանկանում են սովորել ուրիշների փորձից, նույնպես կարող են գրանցվել և մասնակցել հանդիպումներին։ Բացի այդ, ցանկացած ոք, ով ունի խնդիր, որը հնարավոր է լուծել արհեստական բանականության միջոցով, կարող է այն ներկայացնել քննարկման։

EIF-ը նշել է, որ ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հրավերը փոխանցել իրենց թիմի անդամներին կամ աշխատակիցներին, ովքեր հետաքրքրված են AI գործակալներով, քանի որ նախաձեռնությանը կարող են մասնակցել ինչպես առանձին անհատներ, այնպես էլ թիմեր։

Առաջին stand-up հանդիպումը սպասվում է շուտով, իսկ մանրամասները կուղարկվեն գրանցված մասնակիցներին։

Նախաձեռնությունն իրականացվում է EIF-ի AI4All թիմի կողմից, որի նպատակն է օգնել ոլորտում ընդգրկված մարդկանց միասին ստեղծել, սովորել և զարգանալ։ Մասնակիցների գրանցումը այստեղ։

Share URL copied
Written by
Vardan Papikyan

Managing editor and media specialist with a passion for crafting high-quality content and executing impactful media projects for businesses and agencies.

Related Articles

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց ի՞նչ...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...

Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն

Բիթքոյնի (BTC) ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և...

Մակրոտնտեսությունը և բիթքոյնը․ ի՞նչ է նշանակում 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի համար

2026 թվականի առաջին կիսամյակը ցույց տվեց, որ բիթքոյնի դինամիկան շարունակում է պայմանավորվել...