Home Տեխնո և կապ «Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակը կներկայացնի ԱԲ-ին նվիրված աշխատարան
Տեխնո և կապ

«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակը կներկայացնի ԱԲ-ին նվիրված աշխատարան

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան

URL copied
Share URL copied

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան (workshop)։ Ինտենսիվ AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը։ Այն իրականացվում է Lumiverse հարթակի հետ։

Արհեստական բանականությունը շարունակում է վերափոխել համաշխարհային ժամանցային և ստեղծարար արդյունաբերությունը, և GAIFF Pro-ի նոր նախաձեռնությունը կինոոլորտի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գործնական գիտելիքներ և տիրապետել ժամանակակից աշխատանքային մեթոդներին՝ ոլորտի առաջատար փորձագետների ղեկավարությամբ։

Աշխատարանը կանցկացվի հուլիսի 13-15-ը և կավարտվի հուլիսի 16-ին կայանալիք հատուկ ցուցադրությամբ։

Մասնակիցները կաշխատեն արհեստական բանականության ոլորտի մասնագետներ Վահան Սեթոյանի և Լիլիթ Բարսեղյանի հետ։ Ծրագիրը նախատեսում է ոչ թե տեսական քննարկումներ, այլ անմիջական մասնակցություն ստեղծագործական գործընթացին․ առաջին իսկ օրը մասնակիցները կստանան սցենար, որի հիման վրա երեք օրերի ընթացքում համատեղ կստեղծեն և կմոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով պրոֆեսիոնալ ԱԲ գործիքներ և ծրագրային ապահովում։ Վերջնական արդյունքը հուլիսի 16-ին կներկայացվի GAIFF Pro-ի շրջանակում։

«Արհեստական բանականության միջոցով ստեղծված նախագծերն ու ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքային գործընթացներն արդեն մեր ոլորտի անբաժանելի մասն են դարձել։ Մենք չպետք է անտեսենք այդ փոփոխությունները, այլ պետք է գտնենք ուղիներ՝ դրանք էթիկապես և արդյունավետ կերպով կինոարտադրության մեջ ներառելու համար։ Այս աշխատարանը հենց այդ նպատակին է ծառայում՝ առաջարկելով անմիջական և գործնական փորձառություն»,– նշում է GAIFF Pro-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը։

–

«Արհեստական բանականությունն այսօր զարգանում է այնպիսի արագությամբ, որ ավանդական կրթական համակարգերը հաճախ չեն հասցնում համընթաց շարժվել դրա հետ։ Սակայն չափազանց կարևոր է, որ ոլորտի մասնագետները հնարավորինս շուտ և առավելագույն ծավալով ձեռք բերեն այս գիտելիքները»,– ընդգծում է ԱԲ մասնագետ Վահան Սեթոյանը։

Ծրագիրը նախատեսված է բացառապես կինոարտադրության ոլորտում արդեն կայացած մասնագետների ՝ ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, մոնտաժողների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնագիտական փորձ և տիրապետում են ոլորտային մասնագիտական տերմինաբանությանը։

Share URL copied
Related Articles

Թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Թվային ակտիվների համաշխարհային շուկան սեպտեմբերին աճել է 11%-ով՝ հասնելով 2,99 տրլն դոլարի՝...

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների նկատմամբ...

Տվյալների վերլուծություն և BI դասընթաց Ardy ակադեմիայում

ԱՐԴԻ ակադեմիան հրավիրում է  միանալու «Տվյալների վերլուծություն և BI» մասնագիտական դասընթացին, որի մեկնարկը նախատեսված...

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...