Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամը (EIF) հայտարարել է նոր՝ «AI Agent Factory» նախաձեռնության մեկնարկի մասին, որի նպատակն է համախմբել այն մարդկանց, ովքեր ստեղծում են AI գործակալներ (ԱԲ ագենտներ), աշխատում են արհեստական բանականության միջոցով իրական խնդիրների լուծման վրա կամ պարզապես հետաքրքրված են այս ոլորտով։
Ըստ EIF-ի, նախաձեռնության շրջանակում ձևավորվելու է համայնք, որտեղ մասնակիցները կկարողանան կիսվել իրենց փորձով և գաղափարներով AI ագենտների ստեղծման ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում պլանավորվում է կանոնավոր հանդիպումներ (stand-up) կազմակերպել, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, ստեղծած գործակալները, հանդիպած խնդիրները, ինչպես նաև կիսվեն ձեռք բերված հաջողություններով և քաղված դասերով։

Նախաձեռնությունը բաց է բոլորի համար՝ անհատների, ընկերությունների և կազմակերպությունների համար։ Նրանք, ովքեր արդեն ստեղծել են AI գործակալ (ԱԲ ագենտ), կարող են գրանցվել և կիսվել իրենց փորձով։ Նրանք, ովքեր ցանկանում են սովորել ուրիշների փորձից, նույնպես կարող են գրանցվել և մասնակցել հանդիպումներին։ Բացի այդ, ցանկացած ոք, ով ունի խնդիր, որը հնարավոր է լուծել արհեստական բանականության միջոցով, կարող է այն ներկայացնել քննարկման։
EIF-ը նշել է, որ ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հրավերը փոխանցել իրենց թիմի անդամներին կամ աշխատակիցներին, ովքեր հետաքրքրված են AI գործակալներով, քանի որ նախաձեռնությանը կարող են մասնակցել ինչպես առանձին անհատներ, այնպես էլ թիմեր։
Առաջին stand-up հանդիպումը սպասվում է շուտով, իսկ մանրամասները կուղարկվեն գրանցված մասնակիցներին։
Նախաձեռնությունն իրականացվում է EIF-ի AI4All թիմի կողմից, որի նպատակն է օգնել ոլորտում ընդգրկված մարդկանց միասին ստեղծել, սովորել և զարգանալ։ Մասնակիցների գրանցումը այստեղ։