Home Տեխնո և կապ Binance-ը ընդլայնում է Հայաստանի օգտատերերի համար միջոցների համալրման և դուրսբերման հնարավորությունները
Տեխնո և կապ

Binance-ը ընդլայնում է Հայաստանի օգտատերերի համար միջոցների համալրման և դուրսբերման հնարավորությունները

Օգտատերերն այժմ կարող են անմիջապես համալրել իրենց հաշիվը USD արժույթով և միջոցները փոխարկել կրիպտոարժույթների

URL copied
Share URL copied

Binance-ը՝ աշխարհի առաջատար բլոկչեյն էկոհամակարգերից մեկը և առևտրի ծավալով աշխարհում խոշորագույն կրիպտոարժութային բորսան, Հայաստանի օգտատերերի համար պարզեցնում է ԱՄՆ դոլարով (USD) ավանդների մուտքագրման և միջոցների դուրսբերման հասանելիությունը։ Գործառույթն իրականացվում է BPay Global B.S.C.(c)-ի միջոցով՝ Binance խմբի ընկերության, որը լիցենզավորված և կարգավորվում է Բահրեյնի Կենտրոնական բանկի կողմից։

Օգտատերերն այժմ կարող են անմիջապես համալրել իրենց հաշիվը USD արժույթով և միջոցները փոխարկել կրիպտոարժույթների, ինչպես նաև հակառակ ուղղությամբ՝ ֆիատ դրամապանակից, ինչը հեշտացնում է ավանդական և թվային ակտիվների միջև փոխգործակցությունը։

Հաշվի համալրումը հասանելի է SWIFT փոխանցումների միջոցով (Binance-ի կողմից ավանդի համար միջնորդավճար չի գանձվում), ինչպես նաև Visa/Mastercard դեբետային և կրեդիտային քարտերի, Apple Pay և Google Pay համակարգերի միջոցով։ USD միջոցները պահվում են կարգավորվող ֆիատ էլեկտրոնային դրամապանակում (e-wallet) և կարող են օգտագործվել հարթակի ցանկացած բաժնում։

Հաշիվը կարելի է համալրել ԱՄՆ դոլարով՝ տեղական բանկի կողմից թողարկված քարտի միջոցով, ինչպես նաև SWIFT, Apple Pay և Google Pay համակարգերով։ Դրա համար օգտատերը պետք է Binance հավելվածում բացի BPay հաշիվ և ընտրի համալրման հարմար տարբերակը։ Բանկային քարտով, Apple Pay և Google Pay միջոցով կատարված ավանդները մուտքագրվում են անմիջապես, իսկ SWIFT փոխանցումները կարող են տևել մինչև երեք աշխատանքային օր։

BPay Global-ի միջոցով USD արժույթով միջոցների ուղղակի համալրման և դուրսբերման նոր հնարավորությունը ավելի է պարզեցնում ավանդական ֆինանսների և թվային ակտիվների միջև անցումը։ Ընդլայնելով օգտատերերի հասանելիությունը ծանոթ վճարային գործիքներին՝ Binance-ը շարունակում է զարգացնել ենթակառուցվածք, որը թվային ակտիվների օգտագործումը դարձնում է ավելի հարմարավետ, անվտանգ և հասանելի։

«Մենք հավատում ենք, որ ֆինանսների ապագան կառուցվում է փոխկապակցվածության, այլ ոչ թե տարանջատման հիման վրա։ Զարգացնելով լուծումներ, որոնք միավորում են ավանդական ֆինանսներն ու թվային ակտիվները, Binance-ը ժամանակակից ֆինանսական հնարավորությունները դարձնում է ավելի պարզ, հասանելի և հարմարավետ միլիոնավոր օգտատերերի համար», — նշել է Binance-ի Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը։

Share URL copied
Related Articles

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց ի՞նչ...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...

Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն

Բիթքոյնի (BTC) ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և...

Մակրոտնտեսությունը և բիթքոյնը․ ի՞նչ է նշանակում 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի համար

2026 թվականի առաջին կիսամյակը ցույց տվեց, որ բիթքոյնի դինամիկան շարունակում է պայմանավորվել...