Home Տեխնո և կապ Ռև Լեբարեդյան․ Հայաստանը համաշխարհային ԱԲ թոփ հնգյակում կլինի
Տեխնո և կապ

Ռև Լեբարեդյան․ Հայաստանը համաշխարհային ԱԲ թոփ հնգյակում կլինի

Firebird AI նախագծի շրջանակներում մինչև տարեվերջ կգործարկվի 50 000 գրաֆիկական պրոցեսոր (GPU)

URL copied
Share URL copied

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը նշում է, որ Հայաստանը կլինի աշխարհի լավագույն հինգ երկրների շարքում՝ գերազանցելով նույնիսկ առաջատար Եվրոպական երկրներին։

Երևանում կայացած AI Conf Armenia 2026-ում ելույթ ունենալով՝ Լեբարեդյանը հայտարարեց, որ Firebird AI նախագծի շրջանակներում մինչև տարեվերջ կգործարկվի 50 000 գրաֆիկական պրոցեսոր (GPU): Սա թույլ կտա Հայաստանին գերազանցել նույնիսկ ամենամեծ եվրոպական երկրներին GPU-ների առումով։

«Մենք կարող ենք օգտվել այս առավելությունից և օգուտ բերել աշխարհին: Մենք կարող ենք արտահանել գիտելիքներ, որը մեզ կդարձնի նշանակալի և ցանկալի համաշխարհային հանրության համար: Հայաստանի գոյության և զարգացման միակ հնարավորությունը մեր բնական ռեսուրսի՝ մարդկային ներուժի օգտագործումն է», – իր ելույթում անդրադարձել է Ռև Լեբարեդյանը։

NVIDIA-ի փոխնախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևոր է աշխարհի համար, հարկավոր է գիտակցել, որ մենք պարզապես փոքր երկիր չենք, որը օգնություն և աջակցություն է խնդրում ուրիշներից: Հայաստանը պետք է զարգացնենք իր մտավոր ներուժը՝ աշխարհի լիարժեք մաս դառնալու համար։

AIConfArmenia 2026-ի մասին

AI Conf Armenia 2026-ը արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովն է, որն այս տարի չորրորդ անգամ անցկացվում է Երևանի պետական համալսարանում: Միջոցառման նպատակն է նախանշել Հայաստանում տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման ու ԱԲ ոլորտի ընդլայնման ապագա ուղղությունները:

AI Conf Armenia միջոցառման սրահը գերհագեցած էր։

Այս տարի Ai Conf 2026 միջազգային միջոցառումն իրականացվում է Երևանի Պետական Համալսարանի, Krisp ընկերության, YerevanN նախագծի և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) համատեղ ջանքերով։

Firebird-ի մասին

Firebird AI-ը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ տեխնոլոգիական ներդրումային նախագծերից մեկն է, որն իրականացվում է NVIDIA-ի առաջատար արհեստական բանականության տեխնոլոգիաների հիման վրա: ԱՄՆ-ի արտահանման հատուկ թույլտվությունների շնորհիվ այս նախաձեռնությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում մուտք գործել աշխարհի ժամանակակից սուպեր-համակարգիչների ոլորտ՝ Հայաստանը դարձնելով համաշխարհային արհեստական բանականության քարտեզի մի մաս:

4 մլրդ դոլարը գերազանցող ներդրումներով՝ Firebird AI-ը նպատակ ունի Հայաստանը վերածել տարածաշրջանային և համաշխարհային ԱԲ հանգույցի: Նախագիծն ապահովելու է պետական և մասնավոր հատվածների համար աննախադեպ հզորության հաշվողական ռեսուրսներ՝ նոր հնարավորություններ բացելով տեխնոլոգիական զարգացման, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական աճի ոլորտներում։

 

Share URL copied
Written by
Vardan Papikyan

Managing editor and media specialist with a passion for crafting high-quality content and executing impactful media projects for businesses and agencies.

Related Articles

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց ի՞նչ...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...

Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն

Բիթքոյնի (BTC) ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և...

Մակրոտնտեսությունը և բիթքոյնը․ ի՞նչ է նշանակում 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի համար

2026 թվականի առաջին կիսամյակը ցույց տվեց, որ բիթքոյնի դինամիկան շարունակում է պայմանավորվել...