ԲիզնեսՏեխնո և կապ

Հայաստանի ՏՏ խոշոր հարկատուները․ 2025/2026 1-ին եռամսյակ

Որոնք են ամենամեծ հարկ մուծած հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները

URL copied
Share URL copied

2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների շարքում ներառվել են 78 ՏՏ ընկերություններ՝ պետական բյուջե վճարելով 28 միլիարդ դրամ, ինչը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 9 միլիարդ դրամով գերազանցում է ոլորտի նախորդ ցուցանիշը։

➡️ 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնված ՏՏ ընկերությունները 2026-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են ՊԵԿ-ի վերահսկած ընդհանուր եկամուտների 4.4%-ը։

➡️ 78 ընկերությունների կողմից վճարված շահութահարկի ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ դրամ, որի կեսից ավելին՝ 52%-ը կամ 1,139 միլիոն դրամը, բաժին է ընկել Digitain-ին։

➡️ ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուներից 16-ի մոտ արձանագրվել է շահութահարկի անկում, որն առավել զգալի է եղել KEH Armenia, Synopsys Armenia և Nexters Studio Armenia ընկերությունների պարագայում։

2025-ի տարեկան տվյալների համաձայն՝ Digitain-ի հասույթում գերակշռող դիրք է զբաղեցրել ՏՏ գործունեությունը։

Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի վերլուծությունը ցույց է տվել, որ ընկերությունն առաջին հերթին զբաղվում է թվային հարթակի ստեղծմամբ, մշակմամբ և կառավարմամբ։

Յուրաքանչյուր ընկերության հարկային ցուցանիշը հաշվարկվել է՝ ընդհանուր վճարված գումարներից հանելով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարները։

Share URL copied
Written by
Vardan Papikyan

Managing editor and media specialist with a passion for crafting high-quality content and executing impactful media projects for businesses and agencies.

Related Articles

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց ի՞նչ...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...

Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն

Բիթքոյնի (BTC) ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և...

Մակրոտնտեսությունը և բիթքոյնը․ ի՞նչ է նշանակում 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի համար

2026 թվականի առաջին կիսամյակը ցույց տվեց, որ բիթքոյնի դինամիկան շարունակում է պայմանավորվել...