Home Բիզնես Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն
ԲիզնեսՏեխնո և կապ

Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն

Բացի բարենպաստ մակրոտնտեսական միջավայրից, շուկային աջակցում են սպոտ Bitcoin ETF-ների միջոցով կապիտալի վերադարձը

URL copied
Share URL copied

Բիթքոյնի (BTC) ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և արտացոլում է թվային ակտիվների նկատմամբ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնավոր ներդրողների հետաքրքրության ամրապնդումը։

Բացի բարենպաստ մակրոտնտեսական միջավայրից, շուկային աջակցում են սպոտ Bitcoin ETF-ների միջոցով կապիտալի վերադարձը (միայն օգոստոսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում դրանք ներգրավել են շուրջ 1,6 մլրդ դոլար), Ethereum ETF-ների նկատմամբ աճող հետաքրքրությունը և կարգավորվող ենթակառուցվածքի հետագա զարգացումը։

Միաժամանակ փոխվում է նաև կրիպտոշուկայի կառուցվածքը․ բիթքոյնն ավելի ու ավելի է արձագանքում կապիտալի իրական հոսքերին և ինստիտուցիոնալ ներդրողների դիրքավորմանը։ Ինչպես նշում է Binance Research-ը, ETF-ների, կորպորատիվ հոլդերների և երկարաժամկետ ներդրողների կողմից ձևավորվող պահանջարկը շարունակում է կարևոր դեր ունենալ շուկայի կայունացման և աջակցման գործում։

Դրական է նաև այն, որ վերականգնումը չի սահմանափակվում միայն բիթքոյնով․ Ethereum-ը նույնպես ներգրավում է ինստիտուցիոնալ կապիտալ, իսկ կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան կրկին գերազանցել է 2 տրիլիոն դոլարը։ Սա վկայում է թվային ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության ընդհանուր վերադարձի մասին։

Բարձր տատանողականության երկարատև շրջանից հետո հիմքեր կան ակնկալելու, որ «արջային» շուկան մոտենում է ավարտին, իսկ կրիպտոշուկան մտնում է աճի նոր փուլ։ Եթե ինստիտուցիոնալ կապիտալի հոսքերը, կարգավորվող ֆինանսական պրոդուկտների զարգացումը և իրական պահանջարկը շարունակեն ամրապնդվել, ներկայիս դրական իմպուլսը կարող է հիմք դառնալ շուկայի ավելի կայուն վերականգնման և թվային ակտիվների շուկայի հետագա ընդլայնման համար։

Share URL copied
Written by
Vardan Papikyan

Managing editor and media specialist with a passion for crafting high-quality content and executing impactful media projects for businesses and agencies.

Related Articles

Թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Թվային ակտիվների համաշխարհային շուկան սեպտեմբերին աճել է 11%-ով՝ հասնելով 2,99 տրլն դոլարի՝...

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների նկատմամբ...

Տվյալների վերլուծություն և BI դասընթաց Ardy ակադեմիայում

ԱՐԴԻ ակադեմիան հրավիրում է  միանալու «Տվյալների վերլուծություն և BI» մասնագիտական դասընթացին, որի մեկնարկը նախատեսված...

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...