«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։
Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ծրագիրը միտված է Հայաստանում լուծելու սոցիալական ազդեցության ներդրումների ոլորտի երկու կարևոր խնդիր՝ նպաստել սոցիալական ձերնարկությունների/ստարտափների աճին, որպեսզի դառնան գրավիչ ներդրողների համար, և հասանելի դարձնել նման ներդրումները՝ կապելով ներդրողներին և ստարտափներին:
Ծրագիրը բազմափուլ նախաձեռնություն է, որը աջակցում է ստարտափներին՝ գաղափարի հստակեցումից մինչև ներդրում ներգրավում։
Մասնակիցները կստանան
Ինտենսիվ համագործակցային աշխատանք և մենթորություն՝ տեխնոլոգիական լուծման, բիզնես մոդելի և ազդեցության ձևավորման համար
Լաբորատոր և ենթակառուցվածքների հասանելիություն՝ Ինժեներական քաղաքի և տարածաշրջանային կենտրոնների միջոցով
Ներդրումային հնարավորություն՝ 30,000–100,000 ԱՄՆ դոլարի չափովՖոնդհայթայթման աջակցություն՝ կապեր ներդրողների և ֆոնդերի հետ
Ո՞ւմ համար է ծրագիրը
Վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք ունեն չափելի սոցիալական և/կամ բնապահպանական ազդեցություն և լուծում են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից (SDGs) որևէ մեկը:
Հիմնական ուղղություններն են՝
Առողջապահություն, Կլիմա և շրջակա միջավայր, Գյուղատնտեսություն և ջուր, Էներգետիկա, Կրթություն, Ֆինանսական ներառություն, Կառավարում և Civic Tech, Տարածքային զարգացում, Անվտանգություն, Արտադրություն և Deep Tech։
Ի՞նչ կստանա ստարտափը
անհատական զարգացման ծրագիր` մենթորների և ոլորտային մասնագետների աջակցությամբ, 30,000-ից մինչև 100,000 ԱՄՆ դոլարի ներդրման հնարավորություն՝ C-QUADRAT Ampega Սոցիալական ֆոնդի կողմից, որը ներդրումներ է կատարում այն ձեռնարկություններում, որոնք նպաստում են կրթության հասանելիությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, խոցելի խմբերի ներառմանը, առողջապահության հասանելիությանը, մարզերի զարգացմանը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման այլ նպատակների, Ֆոնդհայթայթման և վենչուրային ներդրումների ներգրավման աջակցություն՝ թիմերին կապելով տեղական և միջազգային վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների և սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդերի հետ:
Ծրագիրը կիրականացվի մինչև 2026թ-ի դեկտեմբեր՝ երկու փուլով։
Ծրագիրը կարևորում է ներառական մասնակցությունը և խրախուսում հատկապես կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների, երիտասարդ ձեռներեցների և խոցելի խմբերը ներկայացնող թիմերի ներգրավումը։ Հայտերը կգնահատվեն՝ ըստ սոցիալական ազդեցության, նորարարական ներուժի, տեխնիկական իրագործելիության և բիզնես մոդելի հստակության։
Մասնակցության պայմաններ
- Գրանցված իրավաբանական անձ Հայաստանում (կամ գրանցման գործընթացում)
- MVP կամ նախատիպի փուլ
- Չափելի ազդեցություն
- Նորարար տեխնոլոգիական լուծում
- Պատրաստակամություն՝ բաժնեմասային ներդրում ընդունելու
Դիմելու կարգը
- Հետաքրքրված ստարտափները պետք է լրացնեն առցանց հայտը։
- Վերջնաժամկետը՝ 10-ը ապրիլի, 2026թ․
- Ընտրված դիմորդներին կտեղեկացվի 2 շաբաթվա ընթացքում։
Հարցերի դեպքում կապվեք՝ էլ․ փոստ՝ info@eif.am, Հեռ․՝ +374 11 219797