Home Տեխնո և կապ AI Conf⁴ – ԱԲ-ին նվիրված 4-րդ կոնֆերանսը Երևանում
Տեխնո և կապ

AI Conf⁴ – ԱԲ-ին նվիրված 4-րդ կոնֆերանսը Երևանում

AI Conf Armenia-ն վերադառնում է, և 4-րդ միջոցառումը կարող է ամենամեծը լինել։

URL copied
Share URL copied

AI Conf Armenia-ն վերադառնում է, և 4-րդ միջոցառումը կարող է ամենամեծը լինել։

AI Conf Armenia-ն՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն իրադարձությունն է։ Գալիք AI Conf⁴-ը 4 աստիճանը խորհրդանշում է ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը։

📅 Ապրիլի 18 | 📍 Երևանի պետական համալսարան

Արհեստական բանականությանը նվիրված 4-րդ կոնֆերանսը տեղի կունենա Երևանի Պետական Համալսարանում՝ վերաիմաստավորելու ԱԲ ոլորտի աճը և նախանշելու ապագայի ուրվագիծը։ Առանցքում՝ GPU-ներով մասշտաբավորվելու և երկիրը մասշտաբավորելու հեռանկարը։

Ինչի՞ մասին է Միջոցառումը

Այս տարվա կենտրոնական թեման GPU-հաշվարկներն են և այն հնարավորությունները, որոնք դրանք բացում են հայ ուսանողների ու երիտասարդ հետազոտողների համար։ Նպատակն է ցույց տալ՝ ինչ ռեսուրսներ կան այսօր՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում, և դրանց հիման վրա հիմք դնել հաջորդ սերնդի հետազոտողների համար։

Բանախոսներ, որոնց արժե լսել

Հաստատված են երկու հիմնական բանախոս.

  • Rev Lebaredian — NVIDIA-ի փոխնախագահ
  • Արմեն Աղաջանյան — Perceptron-ի հիմնադիր, նախկինում Meta AI-ում

Երկուսն էլ համաշխարհային ԱԲ ոլորտում ծանրակշիռ անուններ են։ Նրանց ներկայությունը Երևանում ազդանշան է, որ հայկական տեխ-համայնքն ավելի ու ավելի է հայտնվում գլոբալ քարտեզի վրա։

Կազմակերպիչներ

Համաժողովն իրականացվում է Երևանի պետական համալսարանի, Կրիսպ-ի, ԵրևանԷն-ի և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության համատեղ ջանքերով։

Ինչպե՞ս մասնակցել

Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։
Նախնական գրանցումը պարտադիր է — խորհուրդ ենք տալիս գրանցվել հնարավորինս շուտ։

Share URL copied
Written by
Vardan Papikyan

Managing editor and media specialist with a passion for crafting high-quality content and executing impactful media projects for businesses and agencies.

Related Articles

Թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Թվային ակտիվների համաշխարհային շուկան սեպտեմբերին աճել է 11%-ով՝ հասնելով 2,99 տրլն դոլարի՝...

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների նկատմամբ...

Տվյալների վերլուծություն և BI դասընթաց Ardy ակադեմիայում

ԱՐԴԻ ակադեմիան հրավիրում է  միանալու «Տվյալների վերլուծություն և BI» մասնագիտական դասընթացին, որի մեկնարկը նախատեսված...

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...