Տեխնո և կապ

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program» ծրագիրը ստարտափների համար

URL copied
Share URL copied

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։

Ծրագիրը միտված է Հայաստանում լուծելու սոցիալական ազդեցության ներդրումների ոլորտի երկու կարևոր խնդիր՝ նպաստել սոցիալական ձերնարկությունների/ստարտափների աճին, որպեսզի դառնան գրավիչ ներդրողների համար, և հասանելի դարձնել նման ներդրումները՝ կապելով ներդրողներին և ստարտափներին:

Ծրագիրը բազմափուլ նախաձեռնություն է, որը աջակցում է ստարտափներին՝ գաղափարի հստակեցումից մինչև ներդրում ներգրավում։

Մասնակիցները կստանան

Ինտենսիվ համագործակցային աշխատանք և մենթորություն՝ տեխնոլոգիական լուծման, բիզնես մոդելի և ազդեցության ձևավորման համար
Լաբորատոր և ենթակառուցվածքների հասանելիություն՝ Ինժեներական քաղաքի և տարածաշրջանային կենտրոնների միջոցով
Ներդրումային հնարավորություն՝ 30,000–100,000 ԱՄՆ դոլարի չափովՖոնդհայթայթման աջակցություն՝ կապեր ներդրողների և ֆոնդերի հետ

Ո՞ւմ համար է ծրագիրը

Վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք ունեն չափելի սոցիալական և/կամ բնապահպանական ազդեցություն և լուծում են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից (SDGs) որևէ մեկը:

Հիմնական ուղղություններն են՝

Առողջապահություն, Կլիմա և շրջակա միջավայր, Գյուղատնտեսություն և ջուր, Էներգետիկա, Կրթություն, Ֆինանսական ներառություն, Կառավարում և Civic Tech, Տարածքային զարգացում, Անվտանգություն, Արտադրություն և Deep Tech։

Ի՞նչ կստանա ստարտափը

անհատական զարգացման ծրագիր` մենթորների և ոլորտային մասնագետների աջակցությամբ, 30,000-ից մինչև 100,000 ԱՄՆ դոլարի ներդրման հնարավորություն՝ C-QUADRAT Ampega Սոցիալական ֆոնդի կողմից, որը ներդրումներ է կատարում այն ձեռնարկություններում, որոնք նպաստում են կրթության հասանելիությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, խոցելի խմբերի ներառմանը, առողջապահության հասանելիությանը, մարզերի զարգացմանը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման այլ նպատակների, Ֆոնդհայթայթման և վենչուրային ներդրումների ներգրավման աջակցություն՝ թիմերին կապելով տեղական և միջազգային վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների և սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդերի հետ:

Ծրագիրը կիրականացվի մինչև 2026թ-ի դեկտեմբեր՝ երկու փուլով։

Ծրագիրը կարևորում է ներառական մասնակցությունը և խրախուսում հատկապես կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների, երիտասարդ ձեռներեցների և խոցելի խմբերը ներկայացնող թիմերի ներգրավումը։ Հայտերը կգնահատվեն՝ ըստ սոցիալական ազդեցության, նորարարական ներուժի, տեխնիկական իրագործելիության և բիզնես մոդելի հստակության։

Մասնակցության պայմաններ

  • Գրանցված իրավաբանական անձ Հայաստանում (կամ գրանցման գործընթացում)
  • MVP կամ նախատիպի փուլ
  • Չափելի ազդեցություն
  • Նորարար տեխնոլոգիական լուծում
  • Պատրաստակամություն՝ բաժնեմասային ներդրում ընդունելու

Դիմելու կարգը

  • Հետաքրքրված ստարտափները պետք է լրացնեն առցանց հայտը։
  • Վերջնաժամկետը՝ 10-ը ապրիլի, 2026թ․
  • Ընտրված դիմորդներին կտեղեկացվի 2 շաբաթվա ընթացքում։

Հարցերի դեպքում կապվեք՝ էլ․ փոստ՝ info@eif.am, Հեռ․՝ +374 11 219797

Share URL copied
Written by
Vardan Papikyan

Managing editor and media specialist with a passion for crafting high-quality content and executing impactful media projects for businesses and agencies.

Related Articles

Թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Թվային ակտիվների համաշխարհային շուկան սեպտեմբերին աճել է 11%-ով՝ հասնելով 2,99 տրլն դոլարի՝...

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների նկատմամբ...

Տվյալների վերլուծություն և BI դասընթաց Ardy ակադեմիայում

ԱՐԴԻ ակադեմիան հրավիրում է  միանալու «Տվյալների վերլուծություն և BI» մասնագիտական դասընթացին, որի մեկնարկը նախատեսված...

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...