Home Տուրիզմ և հանգիստ 2026թ․ հունիսից կգործարկվի Երևան-Ալմաթի-Երևան ուղիղ չվերթ
Տուրիզմ և հանգիստ

2026թ․ հունիսից կգործարկվի Երևան-Ալմաթի-Երևան ուղիղ չվերթ

Երևան-Ալմաթի-Երևան ուղիղ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

URL copied
Almaty city center, Kazakhstan. Photo by Etienne Dayer
Share URL copied

Երևան-Ալմաթի-Երևան ուղիղ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

2026 թվականին FLYONE ARMENIA ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել իր երթուղային ցանցը։ Այս տարի նախատեսվում է նոր չվերթներ իրականացնել դեպի Ամստերդամ, Սամարա, Կազան, Վիեննա, Ալիկանտե և Բաթումի։ Ընկերության նպատակն է Հայաստանը Եվրոպայի և տարածաշրջանի քաղաքների հետ կապող օդային ցանցն առավել բազմազան ու հասանելի դարձնել՝ ուղևորներին ընձեռելով ճանապարհորդության ավելի լայն հնարավորություններ։

Երևան-Ալմաթի-Երևան երթուղու ավիատոմսերը հնարավոր է ձեռք բերել տուրիստական ընկերությունների գրասենյակներում, FLYONE ARMENIA-ի պաշտոնական կայքում և բջջային հավելվածում, ինչպես նաև միջազգային ամրագրման համակարգերի և ամրագրման հավելվածների միջոցով։

Ավիատոմսեր․քոմ որոնողական համակարգում կարող եք համեմատել Երևան-Ալմաթի և այլ ուղղություններով թռիչքների բոլոր առաջարկների գները և գտնել ձեզ ամենահարմար տարբերակն ու ամրագրել առցանց ամրագրման հարթակներում։ Ավիատոմսեր որոնելու համար անցեք այս էջ >

Share URL copied
Related Articles

FLYONE ARMENIA-ն գործարկում է դեպի Միլան Բերգամո նոր երթուղի

FLYONE ARMENIA հայկական ավիաընկերությունն ընդլայնում է իր Եվրոպական ուղղությունները՝ ավելացնելով նոր երթուղի...