Home Բիզնես MAC’26-ը՝ iGaming և affiliate ոլորտի խոշորագույն կոնֆերանսը գալիս է Երևան
ԲիզնեսՏեխնո և կապ

MAC’26-ը՝ iGaming և affiliate ոլորտի խոշորագույն կոնֆերանսը գալիս է Երևան

MAC'26 գործընկերային մարքետինգի և խաղային ինդուստրիայի ամենամեծ կոնֆերանսն այս տարի ևս տեղի կունենա Երևանում

URL copied
Share URL copied

2026 թվականին Երևանը կրկին կդառնա MAC կոնֆերանսը հյուրընկալող քաղաքը։

Affiliate մարքեթինգի և iGaming ոլորտի առաջատար մասնագետները մայիսի 25-27-ին հավաքվելու են Meridian Expo-ում՝ երեք օր հանդիպումների, գործընկերությունների և, ինչու չէ, լեգենդար երեկույթների համար։

MAC-ը գրեթե 10 տարի է՝ ոլորտի դրոշակակիր իրադարձություններից մեկն է — այն վայրը, որտեղ հավաքվում են մասնագետներ, ովքեր վեբ թրաֆիկից եկամուտ են ստանում։ Մեդիա գնորդներ, արբիտրաժային թիմեր, գովազդատուներ, գործընկերային ծրագրեր, adtech և fintech ընկերություններ, կրիպտո նախագծեր — բոլորն այստեղ են։

Ինչո՞ւ մասնակցել MAC’26-ին

Եթե կարծում եք, որ affiliate ոլորտի կենտրոնը բացառապես ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպան են, ապա փոքր հուշում. ամենամեծ ծավալները, ամենաարագ թեստերն ու ամենաուժեղ ROI-ը հաճախ գալիս են ԱՊՀ տարածաշրջանից։ Այդ թիմերը մեծացել են սահմանափակումների, անկայուն կանոնների ու չընդհատվող արգելափակումների պայմաններում — դա ոչ թե պարզապես աշխատաոճ է, այլ մտածելակերպ։
MAC’26-ում կհանդիպեք նրանց բոլորին մեկ տեղում, առանց Telegram-ի ու անձնական զրույցների։

Գրանցվեք INTECH պրոմոկոդով և ձեռք բերեք մասնակցության տոմսը 10% զեղչով

Թվեր, որոնք խոսում են

  • 5,000+ մասնակից աշխարհի տարբեր անկյուններից
  • 20+ միջազգային փորձագետ՝ իրական պատմություններով ու գործնական արդյունքներով
  • 200+ տաղավար և լաունջ — մրցակիցներ, գործընկերներ, ապագա ծանոթներ
  • Լեգենդար ափթերփարթի՝ հանդիպումներով, բարերով ու այնպիսի մթնոլորտով, որտեղ բիզնես կապերը հեշտությամբ վերածվում են բարեկամության

Ինչ է սպասվում

🗓 Մայիսի 25 — Նախափարթի և կողմնակի միջոցառումներ
🗓 Մայիսի 26 — Կոնֆերանսի գլխավոր օրը + կողմնակի միջոցառումներ
🗓 Մայիսի 27 — Կոնֆերանս + լեգենդար աֆթերփարթի

Բանախոսներ

Հաստատված բանախոսների թվում են.

  • Շտեֆան Մյուլբաուեր — Affpal-ի գործադիր տնօրեն, Masters in Cash-ի ղեկավար
  • Վան Օուկս — Փերֆորմասն մարքետինգի փորձագետ, Tuff Ring և GOAT Media-ի գործադիր տնօրեն
  • Անկա Անդրեյկա — MaxWeb-ի գործադիր տնօրեն, TEDx բանախոս, տարեկան $300M+ արշավների ռազմավարության մշակող
  • Անտոն Խոմենոկ — X6 GROUP-ի հիմնադիր, մարքետոլոգ և ձեռնարկատեր
  • Ֆիլիպ Լեվին — Telegram գովազդի մասնագետ, eProfit.me-ի ղեկավար

Ինչու՞ հենց Երևան

Երևանն իդեալական չեզոք հարթակ է միջազգային networking-ի համար՝ բաց մթնոլորտ, ուղիղ չվերթներ Եվրոպայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներից, վիզայի խնդիրներ գործնականում չկան։

Գրանցում կոնֆերանսին

Մասնակցության համար կարող եք օգտվել INTECH promo կոդից և ստանալ 10% զեղչ։
📍 Meridian Expo, Երևան | 📅 Մայիսի 25–27, 2026

Share URL copied
Written by
Vardan Papikyan

Managing editor and media specialist with a passion for crafting high-quality content and executing impactful media projects for businesses and agencies.

Related Articles

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց ի՞նչ...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...

Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն

Բիթքոյնի (BTC) ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և...

Մակրոտնտեսությունը և բիթքոյնը․ ի՞նչ է նշանակում 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի համար

2026 թվականի առաջին կիսամյակը ցույց տվեց, որ բիթքոյնի դինամիկան շարունակում է պայմանավորվել...