Երևան-Ալմաթի-Երևան ուղիղ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
2026 թվականին FLYONE ARMENIA ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել իր երթուղային ցանցը։ Այս տարի նախատեսվում է նոր չվերթներ իրականացնել դեպի Ամստերդամ, Սամարա, Կազան, Վիեննա, Ալիկանտե և Բաթումի։ Ընկերության նպատակն է Հայաստանը Եվրոպայի և տարածաշրջանի քաղաքների հետ կապող օդային ցանցն առավել բազմազան ու հասանելի դարձնել՝ ուղևորներին ընձեռելով ճանապարհորդության ավելի լայն հնարավորություններ։
Երևան-Ալմաթի-Երևան երթուղու ավիատոմսերը հնարավոր է ձեռք բերել տուրիստական ընկերությունների գրասենյակներում, FLYONE ARMENIA-ի պաշտոնական կայքում և բջջային հավելվածում, ինչպես նաև միջազգային ամրագրման համակարգերի և ամրագրման հավելվածների միջոցով։
Ավիատոմսեր․քոմ որոնողական համակարգում կարող եք համեմատել Երևան-Ալմաթի և այլ ուղղություններով թռիչքների բոլոր առաջարկների գները և գտնել ձեզ ամենահարմար տարբերակն ու ամրագրել առցանց ամրագրման հարթակներում։ Ավիատոմսեր որոնելու համար անցեք այս էջ >