Eleveight AI-ը հյուրընկալել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում գտնվող իր ԱԲ գործարանում: Այցը համատեղ կազմակերպել են Eleveight AI-ը և Art-Group-ը՝ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) հետ համագործակցությամբ:
Շրջայցը պատվիրակությանը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալու Հայաստանում զարգացող հաշվողական ենթակառուցվածքներին և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիական համագործակցությանը: Հյուրերին ներկայացվեցին գործարանի գրաֆիկական պրոցեսորների (GPU) ենթակառուցվածքը, սերվերները և մոնիթորինգի համակարգերը, ինչպես նաև էներգամատակարարման ու հովացման այն լուծումները, որոնց շնորհիվ կենտրոնը շուրջօրյա անխափան է աշխատում:

Արհեստական բանականության այս ժամանակակից գործարանը սերտ համագործակցության արդյունք է: Այն կառուցել է տեղական ենթակառուցվածքային գործընկեր Art-Group-ը, որը Dell Technologies-ի Titanium գործընկերն է: ԱԲ գործարանը միավորում է տվյալների կենտրոնների ինժեներական բարձրագույն ստանդարտները առաջադեմ սարքավորումների և ճշգրիտ համակարգերի հետ՝ անխափան սպասարկման համար:
Տեխնիկական շրջայցից բացի՝ այցը դիվանագիտական համայնքին հնարավորություն տվեց տեսնելու Հայաստանի զարգացող ԱԲ նթակառուցվածքները և հիմք դրեց երկարաժամկետ տեխնոլոգիական ու տնտեսական համագործակցության շուրջ գործնական երկխոսության համար: