Home Բիզնես Դեսպաններն ու եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Eleveight AI ԱԲ գործարան Գագարինում
Բիզնես

Դեսպաններն ու եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Eleveight AI ԱԲ գործարան Գագարինում

URL copied
Share URL copied

Eleveight AI-ը հյուրընկալել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում գտնվող իր ԱԲ գործարանում: Այցը համատեղ կազմակերպել են Eleveight AI-ը և Art-Group-ը՝ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) հետ համագործակցությամբ:

Շրջայցը պատվիրակությանը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալու Հայաստանում զարգացող հաշվողական ենթակառուցվածքներին և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիական համագործակցությանը: Հյուրերին ներկայացվեցին գործարանի գրաֆիկական պրոցեսորների (GPU) ենթակառուցվածքը, սերվերները և մոնիթորինգի համակարգերը, ինչպես նաև էներգամատակարարման ու հովացման այն լուծումները, որոնց շնորհիվ կենտրոնը շուրջօրյա անխափան է աշխատում:

Արհեստական բանականության այս ժամանակակից գործարանը սերտ համագործակցության արդյունք է: Այն կառուցել է տեղական ենթակառուցվածքային գործընկեր Art-Group-ը, որը Dell Technologies-ի Titanium գործընկերն է: ԱԲ գործարանը միավորում է տվյալների կենտրոնների ինժեներական բարձրագույն ստանդարտները առաջադեմ սարքավորումների և ճշգրիտ համակարգերի հետ՝ անխափան սպասարկման համար:

Տեխնիկական շրջայցից բացի՝ այցը դիվանագիտական համայնքին հնարավորություն տվեց տեսնելու Հայաստանի զարգացող ԱԲ նթակառուցվածքները և հիմք դրեց երկարաժամկետ տեխնոլոգիական ու տնտեսական համագործակցության շուրջ գործնական երկխոսության համար:

Share URL copied
Related Articles

Կրիպտոակտիվների համաշխարհային շուկան 2026 թվականի նոյեմբերին

Սեպտեմբերին 11% աճից հետո կրիպտոակտիվների համաշխարհային շուկայի կապիտալիզացիան հոկտեմբերին նվազել է 9,1%-ով՝...

2026-ի նոյեմբերին թոքենացված բաժնետոմսերի շուկան հասել է պատմական առավելագույնի

2026 թվականի նոյեմբերին թոքենացված բաժնետոմսերի շուկան հասել է պատմական առավելագույնի։ Token Terminal...

Թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Թվային ակտիվների համաշխարհային շուկան սեպտեմբերին աճել է 11%-ով՝ հասնելով 2,99 տրլն դոլարի՝...

Բիթքոյնը խաչմերուկում․ միտման շրջադարձի ազդակներն ընդդեմ 5%-ը գերազանցող եկամտաբերության

Գնորդները վերադառնում են շուկա, իսկ գրաֆիկները հուշում են միտման հնարավոր փոփոխության մասին։...