Home Բիզնես Firebird AI-ն իր հզորությունը ցնկանում է ընդլայնել մինչև 110 000 գրաֆիկական պրոցեսոր
ԲիզնեսՏեխնո և կապ

Firebird AI-ն իր հզորությունը ցնկանում է ընդլայնել մինչև 110 000 գրաֆիկական պրոցեսոր

Firebird AI նախագծի առաջին գործնական արդյունքները սպասվում են առաջիկա ամիսներին։ Սկզբնական փուլում մոտ 6000 գրաֆիկական պրոցեսոր կգործարկվի

URL copied
Share URL copied

Firebird AI-ը շուտով կհայտարարի իր արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնի նախագծի երրորդ փուլի մեկնարկի մասին Հայաստանում, որի արդյունքում գրաֆիկական պրոցեսորների թիվը կհասցվի 110,000 միավորի։

Այս մասին հայտարարեց Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը՝ Երևանում կայացած AI Conf Armenia 2026 կոնֆերանսի ժամանակ։

Ալեքսանդր Եսայանը AI CONF ARMENIA 2026 կոնֆերանսում իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Firebird AI-ը շուտով կհայտարարի իր արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնի նախագծի երրորդ փուլի մեկնարկի մասին Հայաստանում՝ գրաֆիկական պրոցեսորների թիվը հասցնելով 110 000 միավորի։

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է համակարգի հզորության զգալի ավելացման հարցը, որը գործնականում կկրկնապատկի նախատեսված հզորությունը։ Երրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում տեղակայել մոտ 60 000 լրացուցիչ գրաֆիկական պրոցեսորներ (GPU), որոնց ընդհանուր թիվը կհասցվի 110 000-ի։ Այս ընդլայնումն իրականացնելու համար կառավարության հետ ակտիվ բանակցություններ են ընթանում, մասնավորապես՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ։

Առաջին փուլը նախատեսում էր 500 միլիոն դոլարի ներդրում, իսկ երկրորդ փուլի ֆինանսավորումը մեծացվել է մինչև մոտ 4 միլիարդ դոլար։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Հայաստանի Հրազդան քաղաքում գործարկել երկրորդ փուլի համար հայտարարված մոտ 50,000 գրաֆիկական պրոցեսորները (GPU):

Ինչպես AI Conf միջոցառման ժամանակ ընդգծել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը․ «Մենք կարող ենք օգտվել այս հնարավորությունից և օգուտ բերել աշխարհին։ Մենք կարող ենք արտահանել գիտելիքներ, որոնք մեզ կդարձնեն նշանակալի և ցանկալի համաշխարհային տնտեսության համար։ Հայաստանի գոյության և զարգացման միակ հնարավորությունը մեր բնական ռեսուրսների, մարդկային ներուժի օգտագործումն է»։

Firebird AI նախագծի առաջին գործնական արդյունքները սպասվում են առաջիկա ամիսներին։ Սկզբնական փուլում մոտ 6000 գրաֆիկական պրոցեսոր կգործարկվի, այնուհետև կսպասվի հաջորդ փուլի մեկնարկը։

Share URL copied
Related Articles

Ռև Լեբարեդյան․ Հայաստանը համաշխարհային ԱԲ թոփ հնգյակում կլինի

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը նշում է, որ Հայաստանը կլինի աշխարհի լավագույն հինգ...

Picsart-ը գործարկել է մոետիզացիայի ծրագիր հեղինակների համար

Picsart-ը՝ արհեստական ​​բանականությամբ աշխատող խմբագրման հարթակը, մեկնարկում է ստեղծագործողների համար դրամայնացման ծրագիր․...

MAC’26-ը՝ iGaming և affiliate ոլորտի խոշորագույն կոնֆերանսը գալիս է Երևան

2026 թվականին Երևանը կրկին կդառնա MAC կոնֆերանսը հյուրընկալող քաղաքը։ Affiliate մարքեթինգի և...

AI Conf⁴ – ԱԲ-ին նվիրված 4-րդ կոնֆերանսը Երևանում

AI Conf Armenia-ն վերադառնում է, և 4-րդ միջոցառումը կարող է ամենամեծը լինել։...