Home Բիզնես Binance-ը 100 մլն դոլար է ներդնում Circle-ում
ԲիզնեսՏեխնո և կապ

Binance-ը 100 մլն դոլար է ներդնում Circle-ում

Binance-ը 100 մլն դոլար է ներդնում Circle-ում և ևս հինգ տարով երկարաձգում ռազմավարական գործընկերությունը

URL copied
Binance is investing $100 million in Circle.
Binance-ը 100 մլն դոլար է ներդնում Circle-ում և ևս հինգ տարով երկարաձգում ռազմավարական գործընկերությունը։
Share URL copied

Binance-ը հայտարարել է USDC սթեյբլքոյնի թողարկող Circle Internet Group, Inc. (NYSE: CRCL) ընկերությունում 100 մլն դոլարի ներդրման մասին։ Միաժամանակ ընկերություններն ընդլայնել են ռազմավարական գործընկերությունը և երկարաձգել այն ևս հինգ տարով։

Նոր համաձայնագրի շրջանակում Binance-ը կընդլայնի USDC-ի հասանելիությունն իր գլոբալ հարթակի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող շուկաներին։ Circle-ն իր հերթին կշարունակի տրամադրել USDC-ի պահպանման և օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։

Գործարքի շրջանակում Binance-ը մասնավոր տեղաբաշխման միջոցով ձեռք է բերել Circle-ի A դասի բաժնետոմսեր՝ 100 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Գնման գինը սահմանվել է գործարքի փակումից առաջ CRCL բաժնետոմսերի շուկայական արժեքի նկատմամբ 5% զեղչով։

«Circle-ն իրեն դրսևորել է որպես ոլորտի ամենահուսալի թողարկողներից մեկը՝ շնորհիվ USDC-ի, Arc-ի և այն ենթակառուցվածքի, որը փոխում է անդրսահմանային դրամական փոխանցումների մոտեցումները։ 100 մլն դոլարի ներդրումը և գործընկերության ևս հինգ տարով երկարաձգումն արտացոլում են այս ուղղության երկարաժամկետ ներուժի նկատմամբ մեր վստահությունը։

Մենք ցանկանում ենք նպաստել ավելի հասանելի, թափանցիկ և կարգավորող պահանջներին համապատասխանող թվային տնտեսության զարգացմանը։ Հուսալի թվային դոլարը չպետք է արտոնություն լինի․ դրան պետք է հասանելիություն ունենա յուրաքանչյուր ոք, ով ունի հեռախոս։ Հենց դրան է ուղղված մեր գործընկերությունը», – նշել է Binance-ի համա-գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը։


Հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարը՝ Vadim Art

Share URL copied
Related Articles

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների նկատմամբ...

Տվյալների վերլուծություն և BI դասընթաց Ardy ակադեմիայում

ԱՐԴԻ ակադեմիան հրավիրում է  միանալու «Տվյալների վերլուծություն և BI» մասնագիտական դասընթացին, որի մեկնարկը նախատեսված...

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...

Բիթքոյնը խաչմերուկում․ միտման շրջադարձի ազդակներն ընդդեմ 5%-ը գերազանցող եկամտաբերության

Գնորդները վերադառնում են շուկա, իսկ գրաֆիկները հուշում են միտման հնարավոր փոփոխության մասին։...