Home Սոցիալական ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար
Սոցիալական

ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար

URL copied
ՌեԱ փառատոն 2026
Share URL copied

ՌեԱ փառատոնը՝  Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է ReA Academy Lab-ի բաց կանչը։ Եթե դուք պրոդյուսեր, սցենարիստ կամ վիզուալ արվեստագետ եք, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։   Լաբորատորիայի մասնակիցների կազմում նախատեսվում է 5֊7 պրոդյուսեր, 5֊7 սցենարիստ և 15 վիզուալ արվեստագետ։

Վիզուալ արվեստագետների խմբում կարող են ընդգրկվել Concept Artist, Character Designer և այլ թվային արվեստագետներ։ Պրոդյուսերների թվում կարող են լինել անիմացիոն արտադրության, նախագծերի զարգացման կամ հարակից ոլորտներում գործող մասնագետներ։ Սցենարիստները պետք է զբաղվելիս լինեն կամ ունենան հետաքրքրություն զբաղվելու անիմացիոն նախագծերի կամ պատմությունների մշակմամբ։

Հիբրիդային մասնագիտական լաբորատորիան կանցկավի 4 շաբաթ, որից 3 շաբաթ՝ առցանց | 1 շաբաթ՝ Երևանում։  Ծրագիրը նախատեսված է միջին փորձառություն ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները դեպի ավելի բարձր, միջազգային մակարդակ։ Լաբորատորիայի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործելակերպերին և կապ ստեղծել Հայաստանի մասնագիտական միջավայրի ու միջազգային անիմացիայի ոլորտի միջև։

Նախատեսվում են վեց մասնագիտական ուղղություններով դասընթացներ՝ 

  1. Անիմացիոն արտադրություն և պրոդյուսինգ – Անրի Մագալոն, Ֆրանսիա
  2. Անիմացիոն սցենարագրություն ևպատմության զարգացում – Ստեֆան Կազանջյան, Ֆրանսիա
  3. Concept Art – Արմին Թաղդիսիրադ, Իտալիա
  4. Character Design – Զավեն Նաջար, Ֆրանսիա
  5. Տեսողական արվեստների ոլորտում տեխնիկական գրագիտություն – Խոսե Լուիս Ֆարիաս Գոմեզ
  6. Կոմպոզիտոր, երաժշտական ​​պրոդյուսեր, հնչյունային դիզայներ և կրթական ծրագրերի համադրող – Անդրիեշ Գանդրաբուր 

Ծրագրի միջազգային մասնագետ֊մենթորների հետ աշխատանքը իրականացվելու է բացառապես անգլերենով։ Տարիքային սահմանափակում չկա։ Համապատասխան մասնագիտական կրթությունը ցանկալի է, սակայն ընտրությունը հիմնված է առաջին հերթին մասնագիտական փորձի, աշխատանքի որակի, ներուժի և ծրագրին համապատասխանության վրա։

Ծրագրի ամբողջական նկարագրությանը, մասնակցության պայմաններին և անհրաժեշտ նյութերի ցանկին ծանոթանալու համար կարող եք դիտել բաց կանչի ամբողջական փաստաթուղթը ։ https://shorturl.at/J4lRW

Դիմումների վերջնաժամկետ՝ 

01.10.2026, 23:59
Հարցերի դեպքում՝ +374 98992279 , rea.academy.lab@gmail.com

Գրանցվեք այս հղումով

Հիշեցնենք, որ  ReA Academy Lab-ի աջակիցներ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ ReA Academy Lab-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետների ներգրավման, նրանց մասնագիտական ներուժն ու փորձը Հայաստանի մասնագետներին փոխանցելու և փոխգործակցությունը խթանելու նպատակով։ ՌեԱ Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ-ն, իսկ գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Share URL copied
Related Articles

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...

COP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերությունները

Դիլիջանում անցկացված COP17 Week Dilijan միջոցառումների շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել երեխաների...

Հայաստանում կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը

Հայաստանում հոկտեմբերի 15-ից հունվարի 17-ը կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը։...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...