Home Բիզնես LinkedIn Local Yerevan 2026-ը կմիավորի բիզնեսի առաջնորդներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին
Բիզնես

LinkedIn Local Yerevan 2026-ը կմիավորի բիզնեսի առաջնորդներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին

URL copied
Share URL copied

Հոկտեմբերի 3-ին Երևանում բիզնես համայնքը կհավաքվի BOLD Business 2031-ի շուրջ։ LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի բիզնես առաջնորդների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և կրթական հաստատությունների էքսպերտների։

BOLD Business 2031-ը ստեղծված է ոչ միայն ներկան քննարկելու, այլև ապագայի բիզնես միջավայրի մասին խոսելու և այն ձևավորող մարդկանց ու գաղափարներին մեկ վայրում միավորելու համար։

Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ընդլայնելու իրենց գործարար կապերը, փոխանակելու փորձն ու գաղափարները, գտնելու նոր գործընկերության հնարավորություններ և քննարկելու այն փոփոխություններն ու ուղղությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա տարիների բիզնեսի և տնտեսության վրա։Միջոցառման առանցքում համագործակցությունն է՝ տեղական և միջազգային կապերի, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների ստեղծման միջոցով։

Այս տարի մեկ հարթակում են համախմբվում բիզնեսի առաջնորդները՝

  •  Հիմնադիրներ, սեփականատերեր, տնօրեններ
  •  Բաժինների ղեկավարներ և գլխավոր մենեջերներ
  • Դեսպանատների և  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ
  •  Պետական կառույցների առաջներդներ

LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031-ի գլխավոր հովանավորն է Ameriabank-ը։

Խոսնակներ

Միջոցառման գլխավոր խոսնակը (Keynote Speaker) կլինի գործարար և տեխնոլոգիական առաջնորդ Դավիթ Յանը՝ 13 ՏՏ ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր։

Միջոցառման ընթացքում իր փորձն ու տեսակետները կներկայացնի «Թարգեթինգ» ընկերության և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա»-ի գլխավոր տնօրեն Գոռ Կարապետյանը։

Ինտերակտիվ պանելային քննարկում

Ոլորտի թրենդներն ու ապագայի տեսլականը կքննարկեն փորձառու առաջնորդները․

Էդուարդ Հակոբյան

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Արման Բարսեղյան

«Ամերիաբանկ»-ի Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն

Էմիլ Կրոյան

«Թարգեթինգ» և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա» ընկերության համահիմնադիր և գործաֆիր տնօրեն

Արամ Փախչանյան

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի նախագահ

LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031-ը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ «ALTEZZA by Armenian Helicopters»-ում։ Մասնակցության և տոմսերի ամրագրման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 96 277 214 հեռախոսահամարով կամ գրել info@linkedinlocalevn.com էլ․ հասցեին։

Share URL copied
Related Articles

Բիթքոյնը խաչմերուկում․ միտման շրջադարձի ազդակներն ընդդեմ 5%-ը գերազանցող եկամտաբերության

Գնորդները վերադառնում են շուկա, իսկ գրաֆիկները հուշում են միտման հնարավոր փոփոխության մասին։...

Binance-ը 100 մլն դոլար է ներդնում Circle-ում

Binance-ը հայտարարել է USDC սթեյբլքոյնի թողարկող Circle Internet Group, Inc. (NYSE: CRCL)...

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց ի՞նչ...

Բիթքոյնի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում. Մեկնաբանություն

Բիթքոյնի (BTC) ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և...